Առաջին ուղին ,որ շատ կարևոր է , ուսուցչի պրոֆեսիոնալ պատրաստվածությունն է:Ուսուցիչը պետք է սիրի իր մասնագիտությունը,սիրի երեխաներին:Լիարժեք տիրապետի այն առարկային,որը դասավանդում է:Ունենա մեթոդական,հոգեբանական հարուստ գիտելիքներ,լինի համակողմանի զարգացած,ունենա լայն մտահորիզոն:Օժտված լինի բարձր բարոյական որակներով:Իր մեջ մարմանվորի իսկական ուսուցչի կերպարը:
Երկրորդ ուղին դասի ընթացքում սովորողների գործունեության բարձրացումն է: Այստեղ զարգացվում են սովորողների ճանաչողական ,ստեղծագործական ընդունակություններն ու կարողությունները: Հարկավոր է հասնել նրան,որ սովորողները և դասի ընթացքում, և դասից դուրս կարողանան կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները,դրանց մեջ տեսնեն գլխավորը,առանձնացնեն հիմնականը:Դասի ընթացքում և ուսուցիչը, և աշակերտները պետք է հանդես գան որոնողի դերում:
Չորրորդ ուղին ուսուցմանii կազմակերպող դիդակտիկական նոր համակարգերի խելացիորեն գործադրումն է :Դա նշանակում է իմանալ,թե դասի,որ փուլում կիրառել,պրոբլեմային,ծրագրավորված կամ անհատականացված ուսուցման տարրերը:
Հինգերորդ ուղին աշակերտների անհատական առանձնահատկությունների ճանաչումն ու դրանց հաշվի առնումն է:
Երբ ասում ենք<< դասի արդյունավետության բարձրացում>>, պիտի հասկանալ դասի վերջնական արդյունքը,այսինքն`թե դասը որքանով է զարգացրել սովորողների ճանաչողական ակտիվությունն ու ստեղծագործական ընդունակությունների:
Վեցերորդ ուղին դասի ընթացքում դիտազննական պարագաների ,ուսուցման տեխնիկական միջոցների ճիշտ,տեղին օգտագործումն է:
Դասի արդյունավետության բարձրացման միջոցներից են մեթոդները:
Յուրաքանչյուր ուսուցիչ դասարան մտնելուց առաջ անպայման իր առջեվ դնում է երկու կարեվոր հարց.<<Որն է կրթության նպատակը, և ինչ պետք է սովորեցնի ինքն իր աշակերտներին:Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն:Սակայն դա դեռևս բավարար չէ արդյունավետ ուսուցում իրականացնելու համար:Որքան էլ ուսուցիչը ազատ է մեթոդների ընտրության հարցում.Սակայն այդ գործողությունը չի կարող կամայական բնույթ կրել: Այդ խնդրի իրագործման հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով.
1.ուսուցման նպատակը,խնդիրները
2.բովանդակությունը
3.նյութի քանակը և բարդությունը
4.Սովորողների տարիքային առանձնահատկությունները
5.ուսումնական ժամաքանակը
6.ուսուցչի պատրաստվածության մակարդակը
Խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձեվ դպրոցու
Ուսուցիչները հաճախ ասում են ,որ խաղն իրապես ակտիվացնում է երեխաներին,բայց իրենք խաղալու ժամանակ չունեն դասարանում:Նման մոտեցումը,մեղմ ասած,անընդունելի է :Ոչ ոք չի առաջարկում մոռանալ ուսումնական աշխատանքը և սկսել աննպատակ խաղալ երեխայի հետ:
Խաղի միջոցով կարելի է լուծել ուսումնական բոլոր խնդիրները`հատկապես կրտսեր դպրոցում:Հարկավոր է ոչ թե դասը բաժանել ուսումնական աշխատանքի ու խաղի,այլ պարզապես խաղը տարրալուծել ուսումնական գործընթացի մեջ և ուսումնական նպատակներն իրականացնել խաղի օգնությամբ ու խաղի միջոցով:
Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը,օգնում է ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, քանի որ խաղալիս երեխան իրեն ազատ է զգում:Խաղի ամբողջ ընթացքում մանկավարժը մասնակցում է դրան:Նա դրսեվորում է երեխայակենտրոն մոտեցում`չպարտադրելով խմբին իր կարծիքը:
Երեխաներին հնարավորություն է տրվում ազատ արտահայտելու իրենց մտքերն ու կարծիքները:Խաղային իրավիճակներում երեխան դառնում է առավել գործուն և ուշադիր:
Խաղն օգնում է երեխային հասկանալ,որ իր խնդիրները և մտահոգությունները ուշադրության արժանի են:
Արդյունքում երեխան ինքնավստահություն է ձեռք բերում և զարգացնում զննողականությունը: